Առանց անիվների գնացքը կամ Ինքնաթիռ` առանց թևերի…..

Միայն գնացքի շքեղությունը  տեսնելով`մարդիկ արդեն իսկ պատկերացնում են,որ իրենց սպասում է բոլորովին այլ ուղևորություն:Նրանց սպասելիքները իրականանում են,երբ գնացքը շարժվում է տեղից ու սուրալով ընթանում է առաջ`աստիճանաբար հավաքելով ավելի քան 431 կիլոմետր ժամ արագություն:Շանհայի(Չինաստան)այս գնացքը ամենասրընթացն է աշխարհում:Երբ գնացքը Շանհայից դուրս է գալիս,ընդամենը ութ րոպեում հասնում է 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Փուդոնգ միջազգային օդանավակայան:Այս գնացքի մյուս յուրահատկությունը այն է,որ այն չունի անիվներ:

Շանհայ-Փուդոնգ երթուղին միակն է աշխարհում,որով ընթանում է մագնիսային արագընթաց գնացքը,կամ`մագնիսաքարշը:Մետաղյա անիվների փոխարեն`գնացքը առաջ է ընթանում մագնիսական դաշտի շնորհիվ:Այն ղեկավարում է ոչ թե վարորդը,այլ համակարգված սարքավորումը,որն անընդհատ տեղեկություն է ուղարկում կենտրոնական վերահսկողության կայան:

Այս հատուկ գնացքը և նրա ուղին ստեղծելիս մասնագետները մի շարք խնդիրների առաջ են կանգնել:Օրինակ`ընթացքի ժամանակ գնացքը ուղուց մի փոքր բարձրանում է:Այդ պատճառով անհրաժեշտ է,որ ուղին բավական ամուր լինի:Բայց քանի  որ Շանհայում հողը փափուկ է,և ժամանակի ընթացքում հնարավոր է,որ հողի իջվածքներ առաջանան,ինժեներները ստիպված են եղել հատուկ հանգույցներ տեղադրել ուղու հիմքում`հողի մեջ:

 

Այս Մագնիսաքարշը շատ առավելություններ ունի:Օրինակ`գնացքը շարժիչ և անիվներ չունի,հետևաբար անաղմուկ է ընթանում:Այն վնասակար նյութեր չի արտանետում,տեխնիկական սպասարկման ու խնամքի կարիք գրեթե չի ունենում:Որպես ուղևորատար փոխադրամիջոց`այն մեքենայից 3 անգամ,իսկ ինքնաթիռից 5 անգամ պակաս էներգիա է ծախսում:Գնացքը <<օդում ճախրելու համար>> իրականում ավելի քիչ էներգիա է խլում,քան հենց իր մեջ գործող օդափոխության համակարգը:Դեռ ավելին,այն կարող է ընթանալ զառիթափերի վրայով և շեղ անկյան տակ,ինչը չի կարելի ասել մյուս գնացքների մասին:Բոլոր այս առավելություններին ծանոթանալուց հետո գուցե զարմանալի թվա,թե ինչու ավելի շատ այսպիսի ուղիներ չեն կառուցվում:Պատճառնեից մեկն այն է,որ ծախսերը չափազանց մեծ են:Չինաստանի կառավարությունը ժամանակավորապես սառեցրել է Շանհայ-Պեկին մագնիսաքարշի երթուղու կառուցման նախագիծը,որովհետև այն 2 անգամ ավելի թանկ կարժենա,քան սովորական երկաթուղու կառուցումը:

 

Մագնիսաքարշը կառուցվել է գերմանական տեխնոլոգիայով:Նշեմ ևս մի փաստ,որ Ճապոնիայում ստեղծված մագնիսաքարշի մի նոր մոդել սահմանեց նոր ռեկորդ`581 կիլոմետր ժամ արագություն:Սակայն Շանհայում գործող մագնիսաքարշը դեռևս միակն է ,որ շահագործվում է:

Հուսանք,որ մեր փոքրիկ հանրապետությունում ևս կունենաք այսպիսի <<շքեղություն>>,ոչ շատ ուշ 2999թ. լինի ԷԼԻ ԼԱՎԱ…………….

Advertisements

Թուրքերը չէին կարող առանց հայերի օգնության ունենալ <>

Օսմանյան կայսրության վերջին 200 տարիների ընթացքում հայերը մեծ դեր են կատարել թուրքական արվեստի զարգացման գործում`ճարտարապետություն,նկարչություն,տպագրություն,երաժշտություն և այլն:Սակայն ամենանշանակալիցը Թատրոնն էր.թուրքական թատրոնի սկզբնավորումը ու առաջին հիսուն տարիների պատմությունը սերտորեն կապված է հայ գործիչների անվան հետ:Թուրքերեն լեզվով առաջին ներկայացումները կազմակերպել են հայերը,իսկ 1869թ. թուրքական կառավարությունը մայրաքաղաքում թատերախումբ պահելու տասնամյա մենաշնորհը տվել է հայազգի Հակոբ Վարդովյանի հիմնադրած <<Օսմանյան թատրոնին>>:

Թուրքական թատրոնի առաջին և միակ դերասանուհիները եղել են հայերը,և եթե չլիներ այս կարևոր հանգամանքը,ապա 19-րդ դ.վերջին և 20-րդ դ.սկզբին թուրքական թատրոնի գոյությունը խիստ կասկածելի կլիներ:

Արդեն 1850-ական թթ. բազմաթիվ հայ երիտասարդներ իրենց կրթությունը շարունակում էին Եվորպայում:Նրանք վերադառնում էին`իրենց հետ բերելով ժամանակի նորմածությունները,որոնք դրական ազդեցոթյուն էին գործում նաև հասարակության մեջ կանանց դիրքի բարելավման վրա:Այդ նորամուծությունների թվին էր պատկանում նաև թատրոնը և այնտեղ կին դերասանի խաղը,ինչը խանդավառությամբ ընդունվեց օսմանյան հասարակության կողմից:Սկզբնական շրջանում թատերական ներկայացումները կազմակերպվում էին մեծահարուստների տներում կամ վարժարաններում:Սակայն ամեն ինչ փոխվում է,երբ Սրապիոն Հեքիմեանը 1856թ. ճևավորում է առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը:Սկզբնական շրջանում թատերախմբում խաղում էին միայն հայ և թուրք դերասանները ապա Ստեփան Էքչեանը մի հայ աղջկա սովորեցնում է բեմական արվեստ և բեմ է հանում նրան:Խոսքը ԱՂԱՎՆԻ ԽԱՄՍԵԱՆԻ մասին է,ով առաջին անգամ բեմ է դուրս եկել 1856թ.`դառնալով հայ և թուրք թատրոնի առաջին կին դերասանը:Հասարակությունը շատ ջերմ է ընդունում կին դերասանիխաղը,որի պակասը վաղուց զգացվում էր:Առաջին պրոֆեսիոնալ դերասանուհի համարվում է Արուսեակ Փափազյանը:Արուսեակի մեծ համբավը ոգևորեց և բեմ հանեց այլ տաղանդավոր դերասանուհիների ինչպիսիք էին Մարի Նվարդը,Թ.Հերանույշը,Թերեզա Չուհաճեանը,ովքեր դարձել են թուրքական բեմի պարծանքը:

Առաջին թատերախումբը,որը Օսմանյան կայսրությունում ունեցել է կանոնավոր ներկայացումներ և կրել է պրոֆեսիոնալի դրոշմը,Հակոբ Վարդովեանի խումբն էր:Վարդովեանի դերը`որպես թուրք թատրոնի հիմնադրի,հստակ ձևակերպել է Սելիմ Քերչեքը`նշելով,որ թուրքերը նրան են պարտական իրենց թատրոնի ստեղծման համար:1908թ. հեղափոխությունից հետո,Փարիզում կրթություն ստացած թուրք երիտասարդները ծրագրեր էին կազմում ազգային թատրոնի ստեղծման համար:Բյուրհանեդդին բեյի անվան հետ է կապված թուրքական ազգային թատերախումբ ստեղծելու փորձերը:Նա ամեն ջանք գործադրում էր թուրքական թատրոնը հայկական տարրերից ու ազդեցությունից ազատելու համար,սակայն թուրքերը չէին կարող առանց հայերի օգնության ունենալ ազգային թատրոն,քանի որ իսլամն արգելում էր կնոջ ներկայությունը բեմում: Նրանք նույնիսկ գնչուհիներին էին թատրոն բերում,որոնք թրքախոս էին և կարող էին նպաստել հայերից ազատվելու գործին:Սակայն ապարդյուն. հայ դերասանուհիները կրկին մնում են անփոխարինելի:Թուրքական ազգային թատրոնը հիմնադրվեց 1914թ. որը կոչվում էր <<Դար ուլ Բեդան>> և գոյություն ունեցավ մինչև 1923թ.:Այս թատրոնում ևս հայերը իրենց ձեռագիրը թողեցին մասնավորապես Էլիզ Պինեմեճեանը,ով ըստ Վասֆի Րիզա Զոբունի <<Այս օրվանից մինչև այսօր>>գրքի ներկայացվում է որպես Ստամբուլցիների սիրելի………….

Եզրակացությունները թողնում եմ ձեզ……….