Առանց անիվների գնացքը կամ Ինքնաթիռ` առանց թևերի…..

Միայն գնացքի շքեղությունը  տեսնելով`մարդիկ արդեն իսկ պատկերացնում են,որ իրենց սպասում է բոլորովին այլ ուղևորություն:Նրանց սպասելիքները իրականանում են,երբ գնացքը շարժվում է տեղից ու սուրալով ընթանում է առաջ`աստիճանաբար հավաքելով ավելի քան 431 կիլոմետր ժամ արագություն:Շանհայի(Չինաստան)այս գնացքը ամենասրընթացն է աշխարհում:Երբ գնացքը Շանհայից դուրս է գալիս,ընդամենը ութ րոպեում հասնում է 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Փուդոնգ միջազգային օդանավակայան:Այս գնացքի մյուս յուրահատկությունը այն է,որ այն չունի անիվներ:

Շանհայ-Փուդոնգ երթուղին միակն է աշխարհում,որով ընթանում է մագնիսային արագընթաց գնացքը,կամ`մագնիսաքարշը:Մետաղյա անիվների փոխարեն`գնացքը առաջ է ընթանում մագնիսական դաշտի շնորհիվ:Այն ղեկավարում է ոչ թե վարորդը,այլ համակարգված սարքավորումը,որն անընդհատ տեղեկություն է ուղարկում կենտրոնական վերահսկողության կայան:

Այս հատուկ գնացքը և նրա ուղին ստեղծելիս մասնագետները մի շարք խնդիրների առաջ են կանգնել:Օրինակ`ընթացքի ժամանակ գնացքը ուղուց մի փոքր բարձրանում է:Այդ պատճառով անհրաժեշտ է,որ ուղին բավական ամուր լինի:Բայց քանի  որ Շանհայում հողը փափուկ է,և ժամանակի ընթացքում հնարավոր է,որ հողի իջվածքներ առաջանան,ինժեներները ստիպված են եղել հատուկ հանգույցներ տեղադրել ուղու հիմքում`հողի մեջ:

 

Այս Մագնիսաքարշը շատ առավելություններ ունի:Օրինակ`գնացքը շարժիչ և անիվներ չունի,հետևաբար անաղմուկ է ընթանում:Այն վնասակար նյութեր չի արտանետում,տեխնիկական սպասարկման ու խնամքի կարիք գրեթե չի ունենում:Որպես ուղևորատար փոխադրամիջոց`այն մեքենայից 3 անգամ,իսկ ինքնաթիռից 5 անգամ պակաս էներգիա է ծախսում:Գնացքը <<օդում ճախրելու համար>> իրականում ավելի քիչ էներգիա է խլում,քան հենց իր մեջ գործող օդափոխության համակարգը:Դեռ ավելին,այն կարող է ընթանալ զառիթափերի վրայով և շեղ անկյան տակ,ինչը չի կարելի ասել մյուս գնացքների մասին:Բոլոր այս առավելություններին ծանոթանալուց հետո գուցե զարմանալի թվա,թե ինչու ավելի շատ այսպիսի ուղիներ չեն կառուցվում:Պատճառնեից մեկն այն է,որ ծախսերը չափազանց մեծ են:Չինաստանի կառավարությունը ժամանակավորապես սառեցրել է Շանհայ-Պեկին մագնիսաքարշի երթուղու կառուցման նախագիծը,որովհետև այն 2 անգամ ավելի թանկ կարժենա,քան սովորական երկաթուղու կառուցումը:

 

Մագնիսաքարշը կառուցվել է գերմանական տեխնոլոգիայով:Նշեմ ևս մի փաստ,որ Ճապոնիայում ստեղծված մագնիսաքարշի մի նոր մոդել սահմանեց նոր ռեկորդ`581 կիլոմետր ժամ արագություն:Սակայն Շանհայում գործող մագնիսաքարշը դեռևս միակն է ,որ շահագործվում է:

Հուսանք,որ մեր փոքրիկ հանրապետությունում ևս կունենաք այսպիսի <<շքեղություն>>,ոչ շատ ուշ 2999թ. լինի ԷԼԻ ԼԱՎԱ…………….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s