Հրաշք Թղթե Քաղաք

Թղթե քաղաք???:Այո,բայց ոչ թե իսկական քաղաք,այլ մոդել:Այդ քաղաքը Պրահան է`Չեխիայի մայրաքաղաքը:Այս մոդելը պահվում է Պրահայի Մունիցիպալ թանգարանում:Նախագծողը եղել է Անտոնին Լանգվիլը,որը այս մոդելի վրա աշխատել է 11 տարի`1826թ.-ից մինչև 1837թ.` այն տարին,երբ նա մահացավ:Իսկ ինչու Լանգվիլը որոշեց նման բարդ նախագիծ ձեռնարկել:

Լանգվիլը ծնվել է 1791թ.-ին Պոստոլոպրտի քաղաքում,որտեղ էլ գտնվում է այժմյան Չեխիան:Այն բանից հետո,երբ նա Վիեննայի արվեստի ակադեմիայում ուսումնասիրեց վիմագրությունը,բացեցՊրահայի առաջին վիմագրական արհեստանոցը:Սակայն չլինելով հմուտ գործարար`նա անհաջողության մատնվեց,ու նրա արհեստանոցը փակվեց:Մի անգամ 1826թ.-ին Պրահայի ցուցահանդեսներից մեկում նա տեսավ Փարիզի մոդելը`պատրաստված գիպսից:Իր տեսածից տպավորված`Լանգվիլը որոշեց ստեղծել Պրահայի մոդելը`օգտագործելով ստվարաթուղթ և փայտ:

Սկզբում Լանգվիլը մի քանի տարի մանրամասնորեն ուսումնասիրեց Պրահան:Նա քայլում էր ամեն մի փողոցով`նշելով շինությունների,այգիներում տեղադրված նստարանների,արձանների և ծառերի կոնկրետ տեղերը:Նա անգամ նշում էր այն տակառները,որոնք տեսնում էր փողոցներում,նաև կոտրված պատուհանները,սանդուղք`պատին հենած,փայտի խուրձ:Այս ամենից հետո նա սկսեց կառուցել մոդելը`աշխատելով 1:480 մասշտաբով:Ապրելու միջոց հայթայթելու համար Լանգվիլը նաև պատրաստում էր հայտնի մարդկանց մոդելներ:

1837թ.-ին Լանգվիլը հիվանդացավ տուբերկուլյոզով և հենց այդ տարի հունիսին մահացավ`մենակ թողնելով կնոջն ու հինգ աղջիկներին:Երեք տարի անց նրա մոդելը հայտնվեց Պատրիոտիկ թանգարանում,որն այժմ կոչվում է Ազգային թանգարան:1840թ.-ին Լանգվիլի այրի կինը մոդելը վաճառել էր թագավոր Ֆերդինանդ I-ին,որ գնել էր այն և նվիրել այժմյան Չեխիայի Հանրապետության Ազգային թանգարանին:Մոդելը թանգարան տեղափոխեցին ինը արկղերով:Ավելի ուշ Պրահայի թանգարանի ներկայացուցիչներից մեկը նշել է.<<19-րդ դարում Լանգվիլի մոդելը միայն ժամանակ առ ժամանակ էր ներկայացվում ցուցահանդեսներին:1891թ.-ին այն Հոբելյանական ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկն էր:Այս կապակցությամբ բավականին մեծ գումար ծախսվեց մոդելը վերանորոգելու համար:1905թ.-ին մոդելը դարձավ Ազգային թանգարանի մշտական ցուցանմուշը>>:

Լանգվիլի թղթե մոդելը մեծ հռչակ ձեռք բերեց:Այն 5,76х3,24 մետր չափ ունի և պահվում է ապակու մեջ,որի ներսում կախված են փոքրիկ լույսեր:<<Քաղաքը>>այնքան իրական տեսք ունի,որ այն դիտելիս պետք է անընդհատ քեզ հիշեցնես,որ դա մոդել է:Իրականում,Լանգվիլը ամենայն ճշգրտությամբ պատրաստել է ավելի քան երկու հազար փոքրիկ շինություններ:Նա նույնիսկ նշել է շենքերի համարները,ավելացրել փողոցների լապտերները,գետաքարերը:Իսկ եկեղեցիները պատրաստելիս պատկերել է վիտրաժները,անգամ դրանց կոտրված կամ բացակայող կտորները:Նրա մոդելի շենքերի վրա երևում են նույնիսկ այն տեղերը,որտեղ թափվել են ծեփերը և նկատելի են աղյուսները:Նա նաև ավելացրել է Վլտավա գետը,արն անցնում է Պրահայի միջով:

 

 

 

 

Այսօր Լանգվիլի թղթե մոդելը միայն թանգարանային նմուշ չէ:Այն հետաքրքրաշարժ մի գործ է,որը գրավում է արվեստասերներին և պատմաբաններին,որոնք ուզում են տեսնել,թե ինչպես է Պրահան ժամանակի ընթացքում փոխվել:Ինչ խոսք,քաղաքի որոշ մասեր խոխված են,քանի որ շատ շինություններ վերակառուցվել են,հատկապես հրեական թաղամասը և Պրահայի այն մասը,որ կոչվում է Հին քաղաք:Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ Լանգվիլի մոդելը թվայնացվել է,ինչը դիտելիս այցելուներին թվում է,թե զբոսնում են 1837թ. Պրահայով:1837թ. ապրիլին հիվանդ Լանգվիլը խնդրեց,որ իր մոդելը տեղադրվի այն ժամանակ <<Պատրիոտիկ>>կոչվող թանգարանում,սակայն թանգարանին այն չհետաքրքրեց:Հավանաբար Լանգվիլը մեծ հիասթափություն ապրեց:Սակայն եթե այսօր նա այցելեր թանգարան կամ <<զբոսներ>> թվայնացված հին Պրահայով,ապա անկասկած կցնծար`տեսնելով իր անխոնջ ջանքերը իզուր չեն անցել:

 

4 comments

  1. Nazeli · January 30, 2012

    Շաաաաաաատ-շատ հետաքրքիր էր, շնորհակալությաուն Մար ջան հետաքրքիր տեղեկության համար)))

  2. Viktoria Bastajyan · January 30, 2012

    Mar jan shat hetaqrqir er u shat goveli en past@, vor andradarnum es nman temaneri, shnorhakalutyun nman informaciayi haxordman hamar!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s