“Սերը և տեխնոլոգիաները”

Առաջին հայացքից նվազագույն, անգամ կապ չունեցող երևույթ և մարդկային մտքի արտացոլանք իրական  կյանքում: Սեր`զգացմունք, անբացատրելի, անհայտ, չքարտեզագրված ճանապարհներով եկող: Տեխնոլոգիա`հստակ հաշվարկներ,մարդկային մտքի թռիչք, նորարարություն: Սովետական ժամանակաշրջանում և դրան նախորդող բազմադարյան պատմության մեջ հետք թողած մարդկանց` ի դեմս հայերի “Ինչպես էիք կապեր հաստատում, սիրում իրար, անքուն գիշերներ անցկացնում” տրված հարցերին հետևյալ պատասխանները կտրվեին.

Պատասխան 1-ին. սիրում էինք պարզ ու մաքուր սիրով, առանց այլևայլությունների (այլևայլությունների մասին խոսելն ավելորդ է): Սիրում էինք առանց համացանցային օգնության, առանց web-camera-ներով միմյանց նայելու, առանց post-երի սիրելիիդ wall-ին և առանց կարևորություն տալու, որ Facebook-յան ընկերներդ պետք է տեսնեն հետևյալ վերտառությամբ գրությունը. ”In relationship with”:

Օ~,օ, համաշխարհային մեծության գրողներ, լեգենդար մարդիկ, սիրո մասին խորհած ու մեզ հարուստ ժառանգություն թողած անձինք, եթե միայն տեսնեիք որքան է նսեմացվում հիրավի վեհ զգացմունքը ոչ պակաս խելացի մարդկանց կողմից ստեղծված սոցիալական ցանցերում, իսկ այդ երևույթի դրսևորումները աղճատված կերպով իրենց տեղն են գտնում օգտատերերի ստատուսներում, Post-երում,հաղորդագրություններում:

Տեխնոլոգիա. փորձեմ երևակայությանս մեջ անձնավորել քեզ, և մի քանի բան ասել:Անկախ նրանից, որ դու անջրպետ ես ստեղծում սիրահարների միջև` թույլ տալով նրանց անընդհատ կապի մեջ լինել online տարբերակով, դրանով իսկ պակասեցնելով կենդանի շփումը, որը հող է ստեղծում ԻՐԱԿԱՆ սիրո համար,կասեմ որ դու կարողանում ես իսկապես որ լավ հիմք լինել մարդկության բարձրագույն արժեքի` ընտանիքի ստեղծման համար. այնպես որ, իմ անքուն գիշերների և ազատ ժամերի լավ բարեկամ, ոչ սեփական փորձից, սակայն, համադրելով բոլոր կարծիքներն ու մտքերը, ընդունում եմ որոշակի պայմաններում քո գերազանցությունը հարաբերությունների մեջ: Սեր և տեխնոլոգիա, եթե երկուսդ էլ անձնավորված լինեիք` գոնե մի կարճ ժամանակով, համոզված եմ շատ ասելիք կունենայիք միմյանց:

Երկուսիդ գործն էլ բարդ է ու անհատուցելի և այստեղ առաջ է գալիս 2 միտք.

1-ին դեպքում օգտագործում են, հաճույք ստանում,վայելում Օգտակար Գործողության Գործակիցը 100%-ով, իսկ հետո գալիս է Մեծն Պարոն Անտարբերությունը:

2-րդ դեպքում հնարավոր են խորդուբորդություններ,չմեկնաբանված իրավիճակներ, “անսարքություններ”, բայց միևնույն է` վերքը հեռանում է առանց սպի թողնելու,կոտրվածը վերականգնվում է, դառնում մեկ միասնություն:

3-րդ տարբերակ միշտ էլ կարելի է դուրս հանել մտքերի հոսքից, բայց դա փիլիսոփաների մենաշնորհն է:

Սեր և տեխնոլոգիա, դուք` ձեր կամքից անկախ, մարդկության գերարագ զարգացմանը զուգընթաց հաճախ քայլում եք կողք կողքի, ձեռք ձեռքի տված,առանց փոքր ինչ անգամ մտածելու, թե որքան ուրախություն և ցավ եք պատճառում թերևս Աստծո կողմից ստեղծված` ինքն իր ու աշխարհի հետ ամենաանհաշտ արարածին:

Երկուսիցդ հստակ օգտվելու ձևը քչերին  է հայտնի…չեմ վախենա այդ բառից`ընտրյալներին:Չէ որ, անգամ ամենախորքային հետազոտություններն ի զորու չեն վեր հանել սիրո “առեղծվածը”, իսկ մասնագետներն թերևս չկարողանան հասցնել կիրառել տեխնոլոգիաների տված ամեն մի հնարավորություն:

Իրականում, սոցիալական ցանցերում դու քեզ զգում ես գերմարդ, չէ որ տրամադրությանդ տակ են գտնվում համացանցային անսահման ինֆորմացիան, վերջինս կարող է լավագույնս օգնել գրավելու մարդկանց, արտահայտելու զգացմունքներդ, չէ որ եթե անգամ որևէ արտիստ քո կողմից քիչ սիրելի է կամ ճանաչելի, դառնում է քեզ հարազատ,զբաղեցնում պատվավոր տեղ քո Facebook-յան էջում, քանի որ առաջին հերթին այն սիրելիիդ նախընտրած արտիստն է: Պարզունակ բաներ,որոնց վրա քայլ առ քայլ, երբեմն էլ լուսնային արագությամբ ձևավորվում է որոշակի մակերես, սիրային հարաբերություների որոշակի տոկոս:

Համացանցը  ամենակարող երևույթ չէ և չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները:Ահա մի պատմություն եմ ցանկանում ձեզ ներկայացնել:

Գտնվելու վայրը-Facebook
Ժամանակ-01:14

– Ցանկանում եմ քեզ մի հարց տալ:
– Տուր:
– Այդ հարցը պտտվում է գլխումս.պատասխան չկա,տարօրինակ է ամեն ինչ:
– Տալու դեպքում կհասկանամ տարօրինակ է,թե ոչ:
– Վախենում եմ այնպես չպատասխանես ինչպես կցանկանայի:
– Ոչինչ չեմ կարող անել:
– Մտածե՞լ ես երբևէ մեր ծնունդը նախատեսված է ի վերուստ, թե՞….. .իսկ մահը (երբեմն թվում է հենց նրա մեջ է թաքնված Մեծն Հանգստությունը):
-Թե՞:
– Թե պատահականության արդյունք ենք մենք:
– Չեմ կարող ասել………բարդ է…..երկար կարելի է խոսել:
– Ճիշտ ես, հենց այստեղ էլ հաստատվում է այն պարզ ճշմարտությունը, որ սերն ու մարդու ծնունդը մաթեմատիկական ճշգրտությամբ տեղի ունեցող երևույթներ են, ինչպես տեխնոլոգիաները…..խորությունը մեծ է, հասկացողությունը քիչ:
– Ինչևէ… չստացա հարցիս պատասխանը…… քնել է պետք, իսկ դրանից առաջ խորհել ամեն ինչի և ոչնչի մասին:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s