Բորոդին,Գլինկա,Շալյապին,Ռոսսինի,Շոպեն.

Մեծն գիտնական և կոմպոզիտոր Բորոդինը մոռացկոտ էր:Մի անգամ, երբ նա հերթական անգամ արտասահման մեկնեց,անձնագրերը ստուգելիս չինովնիկը հարցրեց,թե ինչպես է նրա կնոջ անունը:Բորոդինը այդ ժամանակ ինչ-որ բանի մասին էր մտածում և հարցը միանգամից չհասկացավ:Չինովնիկը զարմանքով նայեց նրան:

-Ինչ է,չգիտեք Ձեր կնոջ անունը??:

Այդ պահին ներս մտավ  նրա կինը`Եկատերինա Սերգեևնան,Բորոդինը նրան մոտեցավ.

-Կատյա,ի սեր Աստծո,ինչ է քո անունը:                  

                                                                                 

Գլինկան երկար,բայց անարդյունք  պարապում էր երգչուհի Լիլեևայի հետ,որը հիանալի ձայն ուներ,բայց ոչ մի կերպ չէր կարողանում արտահայտիչ ներկայացնել Գորիսլավի պարտյան<<Ռուսլան և Լյուդմիլայից>>:Որպեսզի ինչ-որ կերպ կյանք տար նրա թոշնած ձայնին,Գլինկան զգուշորեն թաքնվեց և կճմթեց նրան:Նա,իհարկե,բղավեց հանկարծակի ցավից:

-Այսպես,-սկսեց գովել կոմպոզիտորը,-այժմ Դուք էլ եք տեսնում,որ այս բացականչությամբ կարելի է հաղորդել և կյանք,և գրավչություն:

Այդպես էլ երգեք:

Մի անգամ Շալյապինը ներկայացումից դուրս գալիս նստեց կառք:Երբ շարժվեցին,կառապանը հարցրեց.

-Պարոն,ինչով եք զբաղվում:

-Երգում եմ:

-Ես այլ հարց եմ տալիս:Հարցնում եմ ինչով եք զբաղվում:Մենք բոլորս էլ երգում ենք:Ես էլ եմ երգում,երբ տխուր  եմ: Հարցնում եմ` ինչ եք անում:

Մի անգամ,թատրոնում նստած,Ռոսսինին իր հարևանի ականջին շշնջաց.

-Երգիչը վատն է:Առաջին անգամ եմ լսում այսպիսի վատ երգ:

-Գուցե տուն գնանք,-հարցրեց հարևանը:-Ոչ մի դեպքում:Ինձ հայտնի է,որ 3-րդ գործողության ժամանակ հերոսուհին պետք է սպանի նրան:Ես ցանկանում եմ վայելել այդ պահը:

Հանրահայտ Ժորժ Սանդը հռչակված էր ոչ միայն իր սիրավեպերով:Նա սիրում էր հանրությանը ապշեցնել,իրեն թույլ էր տալիս ծխել և տղամարդու հագուստ կրել:Ոչ մեկի համար գաղտնիք չէ,որ նա շատ շուտ էր սիրահարվում`մշտապես փոխելով ամուսիններին և սիրեկաններին:Նրա սիրային ճանկերում  էին հայտնվել Պրոսպեր Մերիմեն,Ալֆրեդ դը Մյուսեն և հրաշալի ռոմանտիկը Լեհաստանից`Շոպենը:

Մի անգամ Լիստի մոտ հավաքվել էին բոլոր ֆրանսիական ազվականները.բնականաբար այնտեղ էին նաև Ժորժ Սանդը և Շոպենը:Առաջին ագամ նրան տեսնելով`Շոպենն ասաց.

-Ինչ անդուր կին է այդ Սանդը:Եվ արդյոք նա կին է?:Ես հակված եմ դրան չհավատալուն:

Բայց սիրահարվելով կոմպոզիտորը 9 տարի անցկացրեց այս <<անդուր>>կնոջ կողքին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s