ՎԱՆ ԳՈԳ ՆկԱրՉի ՄտՈրուՄնԵրԸ

Vincent van Gogh650

 

<<Մի որոշ առումով ես երջանիկ եմ,որ չեմ սովորել  յուղաներկով աշխատել:Թերևս այդ դեպքում ես կընտելանայի ուշադրությունից դուրս թողնել նման էֆեկտները,իսկ հիմա ասում եմ`ոչ, հենց դրանք են ինձ հարկավոր:Եթե դա անհնարին է, նշանակում է`անհնարին է, սակայն ես կփորձեմ հասնել իմ նպատակին, չնայած որ չգիտեմ էլ,թե ինչպես մոտենամ դրան:Ես ինքս էլ չեմ կարող ասել,թե ինչպես եմ նկարում:Երբ ես տեսնում եմ իմ երևակայությունը գրգռող մի ինչ-որ բան,նստում եմ սպիտակ կտավի առաջ,դիտում այն,ինչ գտնվում է իմ հայացքի առջև,և ասում եմ ինքս ինձ.այս սպիտակ կտավից դու պետք է ինչ-որ բան ստեղծես:Տուն եմ վերադառնում դժգոհ,կտավը դնում եմ մի կողմ և,փոքր-ինչ հանգստանալով,նայում եմ նրան որոշ տագնապով.ես առաջվա պես դժգոհ եմ.անչափ կենդանի է իմ հայացքի առջև հառնած բնությունը,որ ես գոհ լինեմ,և այնուամենայնիվ իմ նկարում տեսնում եմ այն բանի արձագանքը,ինչը ցնցել էր ինձ,հաղորդակից դարձրել ինչ-որ գաղտնիքի.ես այն սղագրել եմ:Իմ սղագրության մեջ կարող են բառեր հանդիպել,որոնք հնարավոր չի վերծանել,-սխալներ կամ բացթողումներ,-և,այնուամենայնիվ,նրանում պահպանվել է ինչ-որ բան այն ամենից,ինչ պատմել էին պուրակը,ծովափը կամ մարդկային կերպարանքը,և դա հաղորդվել է ոչ ինչ-որ մեռած կամ պայմանական լեզվով,որ գալիս են սերտած հնարքներից կամ կանոններից,այլ բնության իսկ ստեղծած լեզվով…>>

 

Նկարչին, որին,ինչպես և ուրիշ մարդկանց, ամենևին էլ օտար չէր աշխարհիկ հաջողության ձգտումը,նա շնորհավորեց ի սրտե.երբ ինչ-որ ցուցահանդեսի կազմակերպիչներ հրաժարվել էին ընդունել նրա նկարը.<<Ես չեմ սկսի ձեզ հավատացնել,որ ինձ հետ էլ տեղի կունենար նույն բանը այն պարզ պատճառով,որ իմ մտքով երբեք էլ չի անցել ցուցադրվել…Ես չեմ ունեցել և,ինչպես ինձ թվում է,երբևէ ցանկություն չեմ ունենա խնդրել հասարակությանը,որ նա գա դիտելու իմ նկարները:Գովեստի հանդեպ ես անտարբեր չեմ,սակայն պետք է,որ այն արտահայտվի առանց ավելորդ աղմուկի:Ըստ իս,ամենացանկալին հայտնի կարծիքի հանրաճանաչությունն է>>: (նկարիչը,որին ուղղված էին Վան Գոգի խոսքերը,Վան Ռապարդն էր http://en.wikipedia.org/wiki/Anthon_van_Rappard)

<<Իմ մեջ հուր է վառվում,որ ես չեմ կարող թողնել հանգչի,որը ես,ընդհակառակը,պարտավոր եմ բորբոքել,չնայած չգիտեմ էլ,թե ինչի կհանգեցնի դա:Ես չեմ զարմանա,եթե ամեն ինչ ինձ համար տխուր ավարտվի:Բայց որոշ պարագաններում ավելի լավ է պարտված լինել,քան հաղթող.այսպես,օրինակ,ավելի լավ է Պրոմեթևս լինել,քան Զևս>>:

 

<<Ի՞ նչ եմ որոնում ես>>-ինքն իրեն հարցնում է նա: <<Ես կուզենայի ավելի լավը լինել>>,ի վիճակի չլինելով չափելու իր խառնվածքի ողջ բարդությունը,ընդգրկել իր ողջ ընդհանրության մեջ,գլխապտույտ թռիչքի մեջ նվիրական,իրեն անծանոթ պոռթկումներր,որոնց նա ապարդյուն կերպով փորձում է բավարարություն տալ,Կատարելության այդ կարոտին,նրա մեջ լուծվելու միստիկական այդ ծարավին,որ անչափակից է մարդկային սովորական ակնկալիքներին:

<<Ես գիտեմ,որ կարող էի լինել բոլորովին այլ մարդ….Դուք հիմա ասում եք.<<Սկսված այսինչ ժամանակվանից դու սկսեցիր վայրէջք ապրել,հանգար,դադարեցիր աշխատել>>:Ճի՞ շտ է արդյոք դա:Ճիշտ է,ես ապրեցի,ինչպես կարող էի…ինչպես հաջողվում է:Ճիշտ է,որ ես կորցրել եմ շատերի վստահությունը,ճիշտ է,որ իմ դրամական գործերը ողբալի վիճակում են ,ճիշտ է, որ իմ ապագան բավական մռայլ է ներկայանում ,ճիշտ է, որ ես կարող էի ավելիին հասնել,ճիշտ է,որ ես շատ ժամանակ եմ կորցրել`հազիվհազ հացի փող վաստակելով ինձ համար,ճիշտ է ,որ իմ կրթության գործն էլ հուսահատվելու աստիճան վատ է,և ես շատ բան կարիք ունեմ:Սակայն սա նշանակում է արդյոք,թե ես բարոյալքվել եմ>>:Ի՞նչպես կարելի է նման հետևություն անել:<<Նա,ում փոթորկուն ծովը երկար քշում է տանում, ի վերջո հասնելու է ափ>>:

 

 

 

Շարունակելի…………..

(<<Վան Գոգի կյանքը >>,Անրի Պերյուշո)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s