“Չկա ավելի գեղարվեստական բան,քան սիրել մարդկանց”

Վինսենտը խոտի մի ցողունից գնում է դեպի անծայրածիր հորիզոնը,անսահման մեծից անսահման փոքրը,արտահայտելով,փորձելով արտահայտել աշխարհը տիեզերական իր ամբողջությամբ,բնության մեջ բացահայտելով գլխապտույտ հեռանկարներ:Նրա կտավները հիշեցնում են ինտիմ օրագրից հապշտապ առնված էջեր:

Վինսենտն ուզում է ոչ այնքան բացատրել,որքան արտահայտել,մտածում է ոչ այնքան կարգուկանոնի,որքան ռիթմի մասին,ոչ այնքան հավասարակշռության,որքան լարվածության մասին:Նրան առաջին հերթին հետաքրքրում է ու ամենից ավելի գրավում ոչ թե մարդկանց կամ առարկանների վերացական ընդհանրությունը,այլ,ընդհակառակն,ամեն մարդու,ամեն առարկայի միակ,անհատական անկրկնելի նկարագիրը,Ողբերգականորեն անցողիկ կերպարը,որը հատուկ է այդ մարդկանց կամ այդ առարկաններին նրանց կեցության այդ վաղանցուկ պահին:

gauguin19

(նկարի հեղինակ`Պոլ  Գոգեն)

Վինսենտ Վան Գոգի մասին առաջին քննադատական հոդվածը`<<Մերկյուր դե Ֆրանսի>> համարում,Ալբեր Օրիեի կողմից:

<< Այս նկարչի ողջ ստեղծագործությանը,-գրում էր Օրիեն,-բնորոշ է անչափությունը,անչափությունն ամեն ինչում`ուժի,նյարդայնության,զորեղ արտահայտչականության մեջ:Այն բանում,թե ինչպես անառարկելիորեն է նա հավաստում իրերի բնույթը,ձևերի պարզեցման մեջ,արևին դիմահար նայելու հաճախ չափազանց համարձակ,հանդուգն փորձում,նրա գծանկարի ու գույնի բուռն մոլեգնության մեջ,ամեն ինչում,ընդհուպ մինչև նրա տեխնիկայի ամենափոքր առանձնահատկությունների մեջ,զգացվում է ՀՍԿԱՆ`խիզախ,հանդուգն,շատ հաճախ կոպիտ,իսկ երբեմն էլ պարզասրտորեն նրբանկատ>>:Վինսենտ Վան Գոգը`<<այդ հզոր,անկեղծ և զտարյուն նկարիչը`հսկայի կոպիտ ձեռքերով,հիստերիկ կնոջ նյարդերով ու պայծառատեսի հոգով,միանգամայն ինքնատիպ է և առանձնանում է մեր ժամանակի խղճուկ արվեստում>>:

<<Տեր աստծո մասին չի կարելի դատել այն բանով,թե ինչպես է ստեղծված այստեղի աշխարհը,դա սևագիր ուրվանկար է,ընդ որում`անհաջող>>:

<<Այն,ինչի վրա ես այժմ աշխատում եմ,պետք է իր շարունակությունը գտնի ոչ միանգամից և ոչ այժմ:Բայց չէ որ կգտնվեն նաև որոշ մարդիկ,որոնք նույնպես կհավատան այն ամենին,ինչ ճշմարտացի է:Իսկ ի՞նչ է նշանակում առանձին անհատներ:Ես դա այնպես ուժեղ եմ զգում,որ հակված եմ մարդկության պատմությունը նույնացնել հացի պատմության հետ.եթե հողում չցանես,ապա այդ դեպքում ի՞նչը պիտի հնձես…>>:

<<Հասարակ ժողովրդին պահում են տգիտության մեջ,-անընդհատ Էմիլ Բերնարին ասում էր Վինսենտը,-նրան հրամցնում են միայն օլեոգրաֆիա:Իմպրեսիոնիզմն իր բերկրուն ներկապնակով պետք է հանգիստ բերի նրան գործից հետո  և իր գույների կախարդանքով ստիպի մոռանալ չքավորությունը>>:

<<Իմ վրձնախազերում չկա ոչ մի սիստեմ,-խոստովանել է նա Էմիլ Բերնարին:Ես դրանք կտավի վրա եմ դնում վրձնի անհավասարաչափ հարվածներով և թողնում ինչպես կա:Ինչ-որ տեղ ստացվում է խիտ ներկով,ինչ-որ տեղ կտավը չի ներկված,կան անավարտ տեղեր,ուղղումների հետքեր,կոպտություն,բայց ի վերջո,ըստ իս,բավական հուզիչ ու տագնապալի տպավորություն է ստացվում,որպեսզի վրդովեցնի տեխնիկայի մասին նախապաշարված կարծիք ունեցող մարդկանց:                    

<<Ես կուզենայի,-ասում է Վինսենտը,-մարդկանց հանգստացնող ինչ-որ բան ներշնչել,այնպիսի մի բան,որով մենք`մարդիկս,կարողանայինք մխիթարվել և դադարեինք մեզ մեղավոր կամ դժբախտ զգալ>>:

<<Ես գույնից օգտվում եմ ոչ նրա համար,որ ստույգ վերարտադրեմ այն,ինչ իմ հայացքի առջև է,այլ  ավելի ազատ,որ ավելի լիարժեք արտահայտեմ ինձ>>:

<<Ես միայնակ եմ,ինչ կարող ես անել,հավանաբար ինքնամոռաց աշխատանքի պահանջն իմ մեջ ավելի ուժեղ է,քան հաղորդակցման պահանջը,ահա թե ինչում եմ ես այնպես համառորեն ներկեր ու կտավ պահանջում:Ես միայն այն ժամանակ եմ զգում,որ ապրում եմ,երբ աշխատում եմ առանց դադարի>>:

<<Ես հուսախաբ կլինեի,-հավատացնում է նա,-եթե իմ ֆիգուրները սիրուն լինեին….Ես չեմ ուզում,որ դրանք ակադեմիականորեն ճիշտ լինեն…Եթե լուսանկարենք հող փորող մարդու,ապա նկարում նա չի փորի>>Առարկանները չպետք է նկարել այնպես,ինչպես որ են,այլ անյպես,ինչպես դրանք զգում ես,ընդ որում նկարել շարժման մեջ,նկարել <<գործողությունը հանուն գործողության>>,ինչպես վարվել են Դոմիեն և Դելակրուան`չվախենալով<<կամայական համաչափություններից>>,այնպիսի անատոմիայով ու կառուցվածքով,որը կդատապարտեին<<ակադեմիականները>>:<<Ես ամենից շատ ուզում եմ սովորել այպիսի անճշտություններ ու վրիպումներ թույլ տալ ընդդեմ կանոնների,իրականության այնպիսի կերպարանափոխություններ ու աղավաղումներ,որ ի վերջո ստացվի,-այո,եթե կուզեք,-կեղծիք,սակայն ավելի ճշմարտացի,քան տառացի ճշմարտությունը>>:

<<Ինձ համար ավելի հեշտ է մեռնել,քան ապրել:Մեռնելը դժվար է,սակայն ապրելը  ծանր է ավելի>>:

 

(<<Վան Գոգի կյանքը>>, Անրի Պերյուշո )                                                                                                                                                                                                                                                                            

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s