Կենտրոնական Ամերիկայի ճարտարապետության լավագույն նմուշները

Թեոթիհուական.Մեքսիկա

Ժամանակին Ամերիկա աշխարհամասի`Մեքսիկայի տարածքում գտնվող խոշորագույն քաղաք Թեոթիհուականը,որ թվագրվում է Ք.ա. 200 թվականով,ներկայացնում է հնագույն մի քաղաքակրթության գաղտնախորհուրդ տեսարան,որը ժամանակին եղել է նույնքան զորեղ,որքան Հռոմեական կայսրությունը:<<Թեոթիհուական>>նշանակում է աստվածների քաղաք:Այս քաղաքում է Արևի բուրգը`երրորդ խոշորագույն բուրգն աշխարհում:

Սփռված լինելով ավելի քան 11,5 քառ.մղոն (30 քառ.կմ) մակերեսով տարածքի վրա և ունենալով շուրջ 150 000 բնակչություն`անտիկ քաղաքը նշանավորվում է քաղաքի ահասարսուռ փողոցի`Մահվան խճուղու երկայնքով տեղաբաշխված երկու կարևոր շինություններով:Արևի աստիճանավոր բուրգը ծառայել է որպես ինչ-որ անհայտ աստվածության երկրպագության արարողությունների վայր:

Կեցալկոատլի տաճարը Մահվան խճուղում տեղակայված միջնաբերդում է:Այն մի քանի հենահարթակներից կառուցված բուրգ է,որի տարբեր  մասերում քանդակված է փետրավոր օձի կերպարանքը:Այս վայրերում հայտնաբերվել են մարդկանց և կենդանիների զոհաբերությունների հետքեր:

Teotihuacan

Տիկալի տաճարներ.Գվատեմալա

Կենտրոնական Ամերիկայի աստիճանաձև վիթխարի բուրգ-տաճարներով հայտնի Տիկալը (Ձայների պալատ), որը գտնվում է Գվատեմալայում,աշխարհին հայտնի է որպես մայա ցեղի հնագույն քաղաքակրթության ամենակարևոր հնէաբանական վայրերից մեկը:

Տիկալի շինարարությունը Պետենի արևադարձային անտառներում սկսվել է մ.թ.ա. IV-րդ դարում,սակայն ամենաարդյունավետ ժամանակաշրջանը  մ.թ. 200-850 թթ. էր,երբ Տիկալը մայաների քաղաքական ու մշակութային հիմնական կենտրոնն էր:I-VI տաճարներ կոչվող աստիճանաձև վիթխարի վեց բուրգ-տաճարների կառուցումը տևել է հարյուր տարուց ավելի:Տաճարներից ամենաբարձրը (77 մ բարձրությամբ),կառուցվել է 741 թ.:Տարածքում առկա են նաև կայսերական պալատների ավերակներ,ավելի փոքր բուրգեր և քարե հուշարձաններ:Կարծիք կա,որ քաղաքն ի սկզբանե ունեցել է 100 000 բնակիչ:1955 թ.քաղաքը հայտարարվեց Տիկալ ազգային պարկի մաս,որն իր տեսակի մեջ առաջինն էր Կենտրոնական Ամերիկայում:

tikal_02_bigdsc_5593

Չիչեն Իցա. Մեխիկո

Մեքսիկայի Յուկատան թերակղզում գտնվող հնագույն բնակավայր Չիչեն Իցան մայանների քաղաքակրթության մեզ հայտնի ամենակարևոր ու ամենավառ նվաճումն է,որը պահպանվել է մինչև մեր օրերը:Աշխարհին այն հայտնի է Էլ Կաստիլոյով`սրբապատկերներով զարդարված բուրգ-տաճարով,որը մայաների ճարտարապետության լավագույն նմուշն է:

Չիչեն Իցան կառուցվել է այս վայրում,քանի որ հարակից ջրհորները ծառայում էին որպես ջրի հիմնական աղբյուր:Քաղաքի անվանումը նշանակում է <<Իցա ժողովրդի ջրհորների բերանին>>.իցաները գվատեմալյան ացտեկներն էին:Մայաները ունեցել են զարգացած ճարտարապետություն,արվեստ,աստղագիտություն և գրականություն`հատկապես իրենց դասական ժամանակաշրջանում (մինչև մ.թ. 250-900 թթ.):

Կուկուլկանի տաճարը,որը հայտնի է նաև որպես  Էլ Կաստիլո, կառուցվել է աստղագիտական դիտումների հիման վրա այնպես,որ գարնանային ու աշնանային գիշերահավասարների ժամանակ ծագող և մայր մտնող արևը ստվեր գցի բուրգի աստիճանների ներքևում կծկված հսկայական օձի վրա:

Քաղաքի ճարտարապետական այլ նմուշների շարքում  է <<Ռազմիկների տաճարը>>.որն այդպես է կոչվել իր 200 սյուների համար,որոնք բոլորը փորագրված են և պատկերում են հին տոլտիկ ռազմիկների, և Կենտրոնական Ամերիկայում հայտնի գնդակախաղի մեծ հրապարակը:Մայաները ահեղ մարզիկներ էին,և  գնդակախաղի հրապարակը այն վայրն էր,որտեղ հանդիպում էին թիմերը`գնդակով կատաղի խաղեր խաղալու համար,որոնք հաճախ ուղեկցվում էին ծեսերով ու զոհաբերություններով:Ասում են,որ հաղթող թիմի ավագը աստված դառնալու և ուղիղ դրախտ ընկնելու համար պարտվող թիմին առաջարկում էր գլխատել իրեն:

Templo-de-Kukulkan-Chichen-Itza

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s