Պրուստն ու Պոզները հարցրեցին

FotorCreated

Իր հեղինակային հաղորդման ավարտի վերջին րոպեններին,Վլադիմիր Պոզները հյուրերին ուղղում է կարճ հարցեր,ակնկալելով հստակ,լակոնիկ պատասխաններ,որոնք իրենց բովանդակության և  համառոտակիության մեջ կկարողանան բացահայտել զրուցակցի՝բուն հարցազրույցի ժամանակ ցույց չտված կողմերը,չարտաբերած մտքերը,կամ էլ ուղղված կլինեն բացահայտելու նրանց բոլորովին այլ պրիզմայից:

Պոզների հնչեցրած հարցերը ֆրանսիացի հայտնի գրող,գրաքննադատ,նովելիստ Մարսել Պրուստի կողմից հավաքագրվել են դեռ 1886 թվականին առաջին հարցաշարում՝24 հարցով և վերախմբագրվել 1891/1892 թ-ին երկրորդ հարցաշարում՝ 31 հարցով:Հարցաշարերը,որոնք հայտնի էին ՛՛Մարսել Պրուստի Անկետան՛՛ անվանմամբ,նպատակ ունեն բացահայտելու մարդու անհատականությունը,ներաշխարհը,հոգեբանական խորությունները:

Պրուստն  իր  կողմից ձևակերպված հարցերին անդրադարձել է կյանքի տարբեր փուլերում,ամեն անգամ տալով նախորդից շատ տարբերվող պատասխաններ:Պոզները ևս պատասխանել է ՛՛Պրուստի Անկետային՛՛,զետեղելով այն իր ինքնակենսագրական գրքում՝ <<Պոզները Պոզների մասին>>:

Հարցերն ընթերցելիս ևս մեկ անգամ համոզվում ես,որ Անհատականությունը բացահայտելը իր բոլոր խորություններով ժամանակ և վայր չի ճանաչում:Մարդն իր ցանկություններով,ձգտումներով,կյանքի նկատմամբ պատկերացումներով ոչ մի դարաշրջանում չի փոխվել:Պարզապես փոխվել են դրանց ռեալիզացման և ընկալման ձևերը,որը ժամանակի հրամայականով է առաջնորդվում:

Այնպես որ,անկախ ՛՛Մարսել Պրուստի Անկետայից՛՛ անհրաժեշտ է ինքներս մեզ տանք այս և այլ շատ կարևոր հարցեր և հավանական ճիշտ կամ սխալ պատասխաններ՝ ինքնաճանաչման և աշխարհի ընկալման մեր պատկերացումները վերլուծելու,վերանայելու,վերարժևորելու համար:Սա միայն հիշեցում էր դրանց կարևորության մասին՝Պրուստի և Պոզների կապի միջոցով:

 

Ձեր կարևոր հատկանիշները

Ձեր պատկերացումը երջանկության մասին

Ձեր գլխավոր թերությունը

Ինչն եք ամենից շատ ատում?

Ձեր հերոսներն իրական կյանքում

Ձեր հերոսներն գեղարվեստական գրականության մեջ

Ինչպես կցանկանաիք մահանալ?

Ձեր կարգախոսը

Հատկանիշ,որն ամենաշատն եք գնահատում տղամարդու մեջ

Հատկանիշ,որն ամենաշատն եք գնահատում կնոջ մեջ………….

Հեղինակ՝ Մարիամ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s