Ժանսեմ- Նա նկարեց այն, ինչ նկարել չէր կարելի

 Հովհաննես Սեմերջյանը ունեցավ բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու-Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզաննում, Բեյրութում,Մոսկվայում և այլ քաղաքներում: Հատկապես նրա արվեստը  սիրվեց Տոկիոյում,որտեղ էլ բացվեց երկու անհատական թանգարան: Ժանսեմի ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:Նա հոյակապ ձևավորումներ է տվել տասնյակ գրքերի, մասնավորապես Կամյուի, Բոդլերի, Լորկաի, Սերվանտեսի և այլ մեծանուն գրողների:

՛՛Ես ծագումով Կոնստանդինոպոլիսի մոտ գտնվող Սելեզ գյուղից եմ: Այստեղ է ծնվել հայ մեծ գրող Հակոբ Օշականը: 1919 թվականին, թուրքերը պարտություն կրեցին: Հույները, հույս ունենալով վերադարձնել իրենց Այա Սոֆիան, հարձակվեցին նրանց վրա և ետ քշեցին նրանց համարյա մինչև մեր գյուղը: Մենք իհարկե նրանց օգնություն ցուցաբերեցինք, սակայն շուտով իրավիճակը փոխվեց: Աշխարհի տերությունների օգնությամբ, 1922-23 թվականներին, թուրքերը անցան հակահարձակման նոսրացնելով հայերի և հույների շարքերը: Փախուստի ճանապարհին, շատերը իրենց նետում էին ջուրը: Նրանք նավակներով փորձում էին փախչել դեպի հարազատ վայրեր: Հույների հետ մենք էլ փախանք դեպի Սալոնիկի: Հիշում եմ, այն ժամանակ ես 3 տարեկան էի – ծովը կանաչ էր, երկինքը՝ կարմիր, նավակներից ձեռքեր էին կախ ընկած, ամենուր արյուն էր, կրակ և բոց: Յոթ տարի անց, մեր ընտանիքը տեղափոխվեց ապրելու Փարիզ: Լուվրում կախված է Դելակրուաի մի նկար: Տեսնելով այն ես ցնցվեցի: Թվում էր, թե այն նկարած է այն կյանքից, որը ես վերապրել էի մանկությունում: Այնուամենայնիվ, ես իմ այստեղ գտնվելը զարմանալի եմ համարում, և հաճախ հարցնում եմ ինձ՝ ի՞նչ եմ ես անում Ֆրանսիայում, այս մարդկանց հետ: Ոչ գլուխս է նրանց գլխին նման, ոչ սիրտս, ոչ էլ ապրելակերպս: Ինչու՞մ է պատճառը: Եվ պատասխանում եմ՝ պատճառը – Եղեռնն է, ինչը ես բավական երկար ժամանակ չէի խիզախում պատկերել վրձնով՛՛:

՛՛Այո, ես ինքս Եղեռնը չեմ տեսել, և զինվոր էլ չեմ եղել: Թուրքերը Կոնստանդինոպոլիսից չէին սկսել, քանի որ այնտեղ էին տեղակայված բազմաթիվ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ: Տեղահանումը սկսել էին գյուղերից: Իմ մայրն էր այդ մասին պատմում: Առաջին հերթին հավաքել էին բոլոր երիտասարդ տղամարդկանց, որոնց մեջ էր նաև իմ քեռին: Եվ բոլորին, այդ թվում նաև քեռուս կախել էին: Իմ ծնողները ոտքով հասել էին մինչև Բաղդադ: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են նրանք այդպիսի երկար ճանապարհ անցել ոտքով: Ես նրանցից միշտ փորձում էի իմանալ մանրամասները՝ ինչ են կերել, որտեղ են քնել: Այդ ժամանակ ես 7-8 տարեկան էի, և մայրս հաճախ էր պատմում կատարվածի և վերապրածի մասին: Հիմա այդ ամենը Ձեզ չեմ կարող վերապատմել, որովհետև այդ ամենը՝ մի ամբողջ պատմավեպի սյուժե է: Այդ տանջանքների մեջ նաև հրաշքներ են տեղի ունեցել՝ եզակի մարդկանց հաջողվում էր հասնել մինչև Դեր-Զոր և կենդանի մնալ: Մայրս հասավ: Մանկական տարիքում, այդ պատմությունները լուրջ ազդեցություն էին ունենում իմ հոգեկանի վրա: Այդ ամենը հնարավոր չէ նկարել: Երբ երիտասարդ էի՝ երազում էի այդ մասին: Սակյն ինքս ինձ ասում էի՝ դա հնարավոր չէ նկարել, անհնար է: Պետք է շատ հզոր լինես, որ կարողանաս այդ ամենը պատկերել: Առաջ ես երբեք չէի խիզախի դա անել:Այդ պրոբլեմը, միշտ եղել է իմ մեջ, սակայն երբեք չեմ խիզախել սկսել: Թեման շատ դժվար է: Չափազանց դժվար է համազգային տրագեդիան արտահայտել գեղարվեստի միջոցով: Մորս պատմությունները ես անց եմ կացրել իմ միջով, տարիներ շարունակ վերաիմաստավորել եմ և միայն երկու տարի առաջ ինձ թույլ տվեցի սկսել աշխատել “Մորթը” շարքի վրա: Այդ ընթացքում ուրիշ ոչինչով չեմ զբաղվել՝ չէի էլ կարող: Սա իր իմաստով – Ռեքվիեմ է՛՛:

Ժանսեմը մահացավ 2013 թ.-ին՝ 93 տարեկան հասակում, թողնելով մեծագույն անուն և ժառանգություն համաշխարհային գեղարվեստի պատմության մեջ:

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A5%D5%B4

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s