ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՐՅԱՆ ՄԵՋ

Fighting escalted in Nagarno-Karabakh

Ծայրահեղ վատ ու ցավալի է ունենալ զոհեր,վիրավորներ(մեզ համար մեկ հայի մահն էլ անդառնալի կորուստ է) գերլարված, ամեն վայրկյան սպասել՝ինչ է լինելու, անզորությունից չիմանալ ինչ անել (թեպետ, ինքս փորձեցի ամենափոքր ներդրումն ունենալ` արյուն հանձնելով): Ամեն դեպքում, իմ աչքերով տեսած ու  զգացած իրականությունից մի պատառիկ.Մարդիկ հերթերով կանգնել՝ արյուն էին հանձնում ,ոգևորված,օգնելու, իր զինվորի կողքին կանգնելու մեծ պատրաստակամությամբ(Այս պահին սահմանին գտնվող զինվորի մայրը,ճիշտ է աչքերում անբացատրելի ցավով,սակայն տոկուն կանգնած,օրինակ էր բոլորին՝թե ինչպես պետք է լինի հայ մայրը`այս դժվարին պահերին):Լսում էի զրույցները,բոլորը միաձայն մի բան էին կրկնում.”Սա ամենափոքր բանն է`ինչ անում եմ այս պահին,հաջորդ քայլս՝Արցախը պաշտպանելը կլինի”:

Երիտասարդ աղջիկ ու տղա,տարիքով մեծ կանայք ու տղամարդիկ, նույնիսկ անգամ տարեցները, հզոր ոգով ,առանց վախի ,առավել քան հաստատակամ իրենց մտքերի և որոշումների մեջ՝ ցույց են տալիս, որ իրենց հայրենիքի տերն են ու ինչպես երբեք չեն թողել , այնպես էլ հիմա,  ոչ մի պարագայում չեն թողնի թշնամուն իրենց աշխարհ:Կամավորական խմբեր կազմող ՄԱՐԴԻԿ՝խոնարհվում եմ ձեր արիության,մեծության առջև:Երբ առանց ավելորդ խոսքերի,առանց մեղադրելու՝ թե ով է գնում, ով ոչ,առանց ,մտածելու թե ինչ է արել էս երկիրը իրենց համար, որ գնան մահվանն ընդառաջ,իրենց կյանքը ստորադասում են հիրավի բարձրագույն արժեքի՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀՈՂ, ԾՆՆԴԱՎԱՅՐ (ինչ եք կարծում, մի՞թե տարբեր ժամանակների ընթացքում, երբ մեզ վտանգ է սպառնացել,չեն եղել ուրացողներ,չեն եղել մարդիկ,ովքեր սեփական կյանքը չեն ցանկացել զոհել,կամ մարդիկ ովքեր հարստությունն են  գերադասել հայրենիքին..Եղել են, կան, միշտ էլ կլինեն..Սակայն, եթե այդ մտքով մարդիկ ձեռնունայն նստեին, դարեր շարունակ,տարիներ առաջ և հիմա՝ ուղղակիորեն ՀԱՅԸ ներկայումս գոյություն չէր ունենա… ՄԻ ՄՈՌԱՑԵՔ. ՊԱՐՏԱԿԱՆ ԵՆՔ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՈԳՈՎ ԱՐԻ ԵՆ ԵՂԵԼ ԱՌԱՆՑ  ՈՐևԷ ՊԱՏՃԱՌԻ, ՊԱՐԶԱՊԵՍ  ԿԱՆ  ԱՐԺԵՔՆԵՐ  ՈՐՈՆՔ  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆՆ ԵՆ.

Համակողմանի կարելի է վերլուծել իրավիճակը,մեղավորներ ման գալ, հազար ու մի հարց բարձրացնել,անվերջ քննարկել: Բայց,ինչ օգուտ,երբ նման իրադրությունում միայն մեկ բան է հարկավոր՝ ՄԻԱԲԱՆՎԵԼ: Բոլոր հնարավոր և անհնար միջոցներն օգտագործել,ինչպես ժամանակին ենք արել և հաղթել, այնպես էլ հիմա՝եթե հարկավոր լինի:Մի շատ կարևոր երևույթ պարզապես  հիացնում է՝ երբ  մարդիկ բառի բուն իմաստով,անկախ ամեն ինչից,անկախ ցանկացած պայմանականությունից, այն է՝ֆինանսական,քաղաքական,սոցիալական,ընհուպ մինչև անձնական և այլ բազմահազար խնդիրներից,կոնսոլիդացնում են իրենց ուժերը և մի բռունցք դառնում:

Ի վերջո ու՞մ ենք պարտական մեր խաղաղության համար.

Ես՝ Ներսեսյան Մարիամն եմ, պարզապես հայուհի, ով իր ազատամարտիկ հոր նման ամեն վայրկյան պատրաստ է գնալ Արցախ, տեր կանգնել իր հողին իր հայրենակիցների հետ միասին:

ՀԱՅԻ ՈԳԻՆ ԿՈՏՐԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է, ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է…………..

Հեղինակ՝ ՆԵՐՍԵՍՅԱՆ Մարիամ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s