ՄաքսիմնեՐ

MTE4MDAzNDEwMTcyMzQ3OTE4

Պատմական մեծագործությունները, որ շլացնում են մեզ և քաղաքագետների կողմից ներկայացվում որպես մեծ ծրագրերի արդյունք, իրականում ոչ այլ ինչ են, քան տրամադրության և կրքերի սովորական հետևանքներ:Ճիշտ այդպես, Օգոստոսի և Անտոնիոսի պատերազմը, որ փորձում են բացատրել աշխարհակալության փառասիրությամբ, ըստ երևույթին, խանդի հետևանք են”:

Կրքերը շատ հաճախ ծնունդ են տալիս իրենց հակադիր կրքերին.ժլատությունը երբեմն առաջ է բերում շռայլություն, իսկ շռայլությունը՝ ժլատություն, հաստատակամությունը հաճախ ծնվում է թուլությունից, համարձակությունը՝ վեհերոտությունից”:

“Հաճախ, որպես ինքնարդարացում, ինքներս մեզ համոզում ենք, թե անհնարին բաներ կան կյանքում, մինչդեռ ուժը չէ, որ պակասում է մեզ, այլ՝ կամքը”:

“Մենք խոստանում ենք մեր հույսերի չափով, իսկ խոստացածը կատարում՝ մեր կասկածների չափով”:

“Փիլիսոփաների՝ կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը”:

“Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը”:

“Բոլորը բողոքում են իրենց հիշողությունից,բայց ոչ ոք չի բողոքում իր դատողությունից”:

“Մարդիկ սխալվում են, երբ կարծում են, թե դատողությունը և միտքը տարբեր բաներ են: Դատողությունը ոչ այլ ինչ է, քան մտքի պայծառության արտահայտություն. այդ լույսը թափանցում է իրերի խորքը, նշում է այնտեղ բաներ, որ պետք է նշել և նկատում աննշմարելին:Այսպիսով,պետք է համաձայնել,որ դատողությանը վերագրվող զորությունը մտքի պայծառության և տարածքի ծնունդն է” :

“Բոլորը խոսում են իրենց սրտի բարությունից, բայց ոչ ոք չի համարձակվի նույնն ասել իր մտքի մասին”:

“Հատկապես Խուսափենք ինքներս մեր մասին երկար խոսելուց և ինքներս մեզ օրինակ բերելուց:Ոչինչ այնքան տհաճ չէ, որքան ամեն առիթով  իր մասին խոսող մարդը”:

Ֆրանսուա դը Լառոշֆուկո

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s