ԱՆԿՈՏՐՈՒՄՆԵՐԸ (Բնության հզոր ուժը նրանց հոգում)

1.Հելեն Քելլեր(1880-1968)

Վաղ մանկությունում Հելենի  մոտ ի հայտ եկավ  հիվանդություն,որի հետևանքով վերջինս դարձավ խուլ և համր:Ի հակառակ իր ֆիզիկական անկարողության Հելենը որոշեց ստանալ կրթություն և ստացավ բակալավրի աստիճան արվեստի բնագավառում:Այնուհետ, դառնալով գրող,քաղաքական ակտիվիստ և դասախոս նա վարում էր ակտիվ հասարակական կյանք օրինակ ծառայելով այլոց համար,որ ֆիզիկական անկարողությունը երբեք չի կարող կանգնեցնել մարդուն իր  երազանքներին  և  նպատակներին հասնելուց:Հելենը գրեց նաև <<Իմ կյանքի պատմությունը>> ինքնակենսագրական գիրքը,որը ոգեշնչել է և շարունակում է ոգեշնչել միլիոնավոր կանանց:

aa_keller_senses_2_e

2.Մարի Կյուրի (1867-1934)

Ծնված լինելով Վարշավայում,Մարի Կյուրին առաջին կինն էր, ով շահեց  Նոբելյան մրցանակ և առաջին մարդը և միակ կինը,ով դարձավ կրկնակի մրցանակակիր գիտության տարբեր ոլորտներում(ֆիզիկա և քիմիա),առաջին կին պրոֆեսորը Փարիզի համալսարանում:Հայտնի լինելով իր ուսումնասիրություններով ռադիոակտիվության ոլորտում, նա հայտնաբերեց ռադիում և պոլոնիում քիմիական տարրերը:Կյուրին հիշատակվում է,որպես բոլոր ժամանակների լավագույն գիտնականներից մեկը:

H4030466-Marie_Curie_550m2

3.Մայր Թերեզա (1910-1997)

Բարության,գթասրտության,կամքի,մեծ հոգևոր ուժի մարմնացում:Իր առաքելությունը համարելով աջակցել մարդկանց,նա օգնության ձեռք էր մեկնում բոլոր կարիքավորներին՝աղքատներին,հիվանդներին,մահվան մահճում գտնվողներին և այլոց,այդ նպատակով ստեղծելով «Գթասրտության օրդեն»ը:1979 թվականին Մայր Թերեզան արժանացավ Խաղաղության  Նոբելյան մրցանակի,իսկ 2003 թվականին Կաթոլիկ եկեղեցին նրան դասեց երանելիների շարքին:

<<Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխաբեն ձեզ, միևնույնն է՝ եղեք ազնիվ և անկեղծ:

Այն, ինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել:

Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց:>>

 

mother_teresa

4.Օփրա Վինֆրի (1954)

Ծնված լինելով Միսիսիպիում՝ աղքատ ընտանիքում,բռնության ենթարկվելով մանուկ հասակում, այս քաջ,նպատակասլաց կինը իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու և հաջողության հասնելու համար:Ստանալով ամբողջական կրթաթոշակ Թենեսիս համալսարանում ուսանելու համար, նա դարձավ լավագույն ուսանողներից մեկը: Տարիների ընթացքում  նա ստեղծեց մեդիա կայսրություն,համարվելով 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկացի կինը և իր հստակ տեղը գրավելով այն բոլոր աֆրոամերիկացի կանանց շարքում,ովքեր իրենց Անհատականությամբ փոխել են պատմության ընթացքը:

76b61417a96ced6bd010bcff4818ccda

5.Մալալա Յուսուֆզայ (1997)

1997 թվականին ծնված պակիստանցի իրավապաշտան-ակտիվիստ աղջնակը ամբողջ աշխարհին ապացուցեց,որ անհաղթահարելի թվացող դժբախտությունները,բարդությունները,տարիքը,առհասարակ ոչինչ չի կարող կանգնեցնել մարդուն,եթե առկա է հզոր կամք,նպատակ և հավատ լուսավոր ապագայի նկատմամբ:2012 թվականին նա հրազենային հարված է ստանում Թալիբյան շարժման զինյալների կողմից իր հայացքների համար, քանզի սկսած 2009 թվականից  բլոգ էր վարում BBC-ի համար,որտեղ արտահայտում էր իր տեսակետը՝ սպառնալիքի ներքո՝ կյանքի և երեխաների ուսման մասին:Նույնիսկ այդ արյունալի դեպքից հետո, նա  պայքարում է կրթություն ստանալու կանանց իրավունքների պաշտպանության համար:2013 թվականին Մալալան արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի:

9424_8963

Էական չէ ոչ մի նախասահմանված պայման,որոնցով մարդկությունը պարսպապատել է սեփական Ես-ը:Էական է հոգին,կամքը,երազանքները,մտքի թռիչքը,ցանկությունները,բարությունն ու մարդկայնությունը:Թույլ կամ ուժեղ լինելը կապված չէ սեռի հետ,այն հոգու վիճակ է,որն անհնար է փոխել:Այս մի քանի կանանց կյանքի օրինակը հոյակապ դասեր են:Կանանց ներքին ուժը բնության հզոր ուժի յուրատիպ արտահայտումն է կյանքում,  կյանք տալու աներևակայելի կարողությունն էլ՝ դրա վառ արտացոլումներից մեկը:

ՈՒրեմն, եկեք երազենք և գործենք մեծ,քանզի լռության մեջ մեկ ձայնն էլ է կարևոր……..

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s